Գլխավոր / Հայաստան / Մի քանի տարի անց Ռուսաստանը կփլուզվի. Խոդորկովսկի

Մի քանի տարի անց Ռուսաստանը կփլուզվի. Խոդորկովսկի

«ЮКОС» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ում այժմ դատում են երկրորդ քրեական գործով, Ռուսաստանի մասին կանխատեսումներ է արել The Los Angeles Times-ի էջերում: Նրա խոսքով` մի քանի տարի անց Ռուսաստանը նույն վիճակում կհայտնվի, ինչ ԽՍՀՄ-ը` փլուզումից առաջ, իսկ իշխանական համակարգը շուտով փլուզվելու է:

«Ես պատկանում եմ խորհրդային շրջանի վերջին սերնդին, ով ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում: Երիտասարդ տարիքում կարծում էի, թե ԽՍՀՄ-ը հավերժական է: Ոչ ոք չէր հավատում, որ ամեն ինչ մեկ վայրկայում կարող է փոխվել: Բայց դա տեղի ունեցավ»,-գրում է Խոդորկովսկին:

«Վլադիմիր Պուտինն ու նրա նախկին թիմակիցները, ում նա իշխանական կառույցներ է բերել, այն կարծիքին էին, որ անկախ ընդդիմության կարիք չունեն, որին ես էի սատարում: Նրանց ոչ անկախ հեռուստատեսություն, ոչ էլ խորհրդարանում օրինագծերի իրական քննարկում էր պետք: Կարճ ասած` նրանք դեմ էին այն ամենին, ինչին մենք ձգտում էինք հասնել այս տարիների ընթացքում: Ես չէի կարող համակերպվել այդ ամենի հետ և դիմադրում էի, ինչպես կարող էի»,- Խոդորկովսկու խոսքերն է մեջբերում InoPressa.ru-ն:

Tekali Taxi