Գլխավոր / Армения / «Առավոտ». «Ա1+»-ը ՀՌԱՀ-ին մրցույթի մասնակցելու հայտ ներկայացրեց

«Առավոտ». «Ա1+»-ը ՀՌԱՀ-ին մրցույթի մասնակցելու հայտ ներկայացրեց

Երեկ «Ա1+» հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: «Ա1+»-ը մասնակցում է միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի կապուղի ստանալու մրցույթին և ծրագրում է աշխատել 24-ժամյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը 2002թ. ապրիլի 2-ի եթերազրկումից ի վեր հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին արդեն 13-րդ անգամ է մասնակցում:

Tekali Taxi