Home / Армения / Մարդու հիշողությունը շուտով հավերժ կդառնա

Մարդու հիշողությունը շուտով հավերժ կդառնա

Գալիք 20 տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտելիքներն ու հիշողությունները կսկսեն պահել արհեստական կրիչների վրա, երբ մարդու ուղեղի նմանակը ստեղծեն: Գործնականում մարդու ուղեղի նմանակ կարելի է ստեղծել և այսօր: Նման կանխատեսում է արել ամերիկացի հայտնի ֆուտուրոլոգ և գյուտարար, ձայնի ճանաչման տեխնոլոգիայի հեղինակ Ռեյմոնդ Քուրցվեյլը, գրում է Daily Mail-ը:

«Կարծում եմ, որ 20 տարի անց մեր առողջությամբ զբաղվելու են նանոռոբոտները, որոնք կտեղադրվեն մարդու օրգանիզմում, և մենք կկարողանանք անգամ մեր ուղեղի պարունակությամբ պահուստային նմանակ ստեղծել, ինչպես այսօր դա արվում է համակարգիչներում, երբ պահուստային ֆայլեր են ստեղծում: Սա նշանակում է, որ հնարավոր կլինի ամեն մի մտքի ու հիշողության պահուստային նմանակը ստեղծել»,- նշել է գիտնականը:

«Սա անհավանական կարող է թվալ, բայց 1980-ականներին մարդիկ ինձ խելագար էին համարում, երբ ես համացանցի հետ կապված կանխատեսումներ արեցի 1990-ականների համար: Բայց դա տեղի ունեցավ. այնպես, ինչպես ես էի կանխատեսել»,- հիշեցրել է Քուրցվեյլը:

Tekali Taxi