Գլխավոր / Армения / Ադրբեջանցիները գենետիկ ատելություն ունեն հայկականի նկատմամբ. հնագետ

Ադրբեջանցիները գենետիկ ատելություն ունեն հայկականի նկատմամբ. հնագետ

ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը և պամական գիտությունների թեկնածու, հնագետ Արտակ Գնունին 1996 թվականից Արցախի ազատագրված տարածքներում իրականացրել են պեղումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք ներկայացրեցին իրենց 14 տարվա աշխատանքների արդյունքները:

Հնագետները ցավով նշեցին, որ այդ տարածքի պատմամշակութային հուշարձանների մասին վերջին 100-120 տարիներին գրվել են շատ քիչ հոդվածներ և լայն գիտական հանրությանը դրանք ծանոթ  չեն:

Արտակ Գնունու խոսքով` Քաշաթաղի շրջանում հայտնաբերել են դամբարանադաշտեր և մոտ 7000 տարեկան բնակավայրեր: 2005 թ. հնագետների արշավախումբը Կերեն գյուղի տարածքում բացահայտել են  դամբարանադաշտեր, որոնք ըստ հնագետի  փաստում են Ուրարտական, Երվանդյան և Աքեմենյան ժամանակաշրջանի մասին:

Հնագետը նշեց, որ դրանք բավական լավ պահպանված հնագիտական նյութ են պարունակում և ուսումնասիրված նյութերը հիմք են  տալիս փաստելու, որ այդ տարածքները միշտ էլ եղել են հայկական աշխարհում:

Գիտնականները, սակայն, այս տարածքի հետ կապված կարևոր խնդիր են բարձրաձայնում` մոտ 700-800 մետր երկարությամբ դամբարանադաշտերն այլևս գոյություն չունեն: Դրա պատճառները և’ բնական տեղումներն են, և’ մարդը: Այդ տարածքում բուլդոզերները 1.-1.5 մետր խորությամբ փորել են ու անտառամիջյան ճանապարհ են բացել` դրանով ոչնչացնելով շատ կարևոր հնագիտական պեղումների տարածք:

Հնագետները նաև տեղկացրեցին, որ այդ աշխատանքները իրեքն սկսել են կամավոր և  իրենց միջոցներով:

«Սա գիտական սխրանք էր, որն արվեց և մինչ օրս ճանաչում չունեցավ: Այս տարվա պեղումները ֆինանսավորվեցին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, և մենք Ստեփանակերտում կազմակերպեցինք ցուցահանդես: Նախկին անտարբերություն փոխարեն արդեն կան դրական տեղաշարժեր: Ցավալի է սակայն, որ այս եզակի հուշարձանները մեր իսկ ձեռքով են ավիրվում: Մեր ոգեղեն անկումը բերում է մշակութային կործանման»,- ասել է Հակոբ Սիմոնյանը և հավելել, որ անկախ ամեն ինչից այդ տարածքի պատմամշակութային հուշարձանները պիտի պահպանվեն և իրենք պատրաստ են աջակցել այդ գործին:

Խոսելով նաև Ադրբեջանի կողմից մեր հուշարձանների նկատմամբ կիրառվող բարբարոսությունների մասին` Հակոբ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ամենաբարբարոս երկիրն է ամբողջ աշխարհում, որը գենետիկ ատելություն է ցուցաբերում ամեն ինչի նկատմամբ ինչը հայկական է: Հնագետի խոսքով` Նախիջևանում ադրբեջանցիները հետևողական, պետական քաղաքականություն են իրականացնում` միտումնավոր կերպով քանդելով հայկական հուշարձանները:

Tekali Taxi