Գլխավոր / Армения / Հրամանատարին ցմահ բանտարկել են 86 հանցագործությունների համար

Հրամանատարին ցմահ բանտարկել են 86 հանցագործությունների համար

Կանադայի Ռազմաօդային ուժերի գնդապետ Ռասել Ուիլյամսը դատապարտվել է  ցման բանտարկության: Ուիլյամսը մեղադրվում է երկու կնոջ սպանության և սեռական հողի վրա իրականացրած 86 այլ հանցագործությունների համար: Ռասել Ուիլյամսը հնարավորություն կունենա բողոքարկել վճիռը 25 տարուց ոչ շուտ, գրում է Ottawa Citizen թերթը:

Դատավարության ընթացքում Ուիլյամսը ընդունել է իր մեղքը 86 հանցագործությունների համար, այդ թվում` սպանության երկու դեպք, երկու բռնաբարության դեպք և այլոց բնակավայր ներխուժելու 82 դեպք: Բնակարաններից Ուիլյամնսը կանացի իրեր է գողացել, մասնավորապես ներքնազգեստ:

47-ամյա գնդապետ Ուիլյամսը ձերբակալվել էր 2010 թվականի փետրվարին`27 և 37- ամյա կանանց բռնաբարության և սպանության մեղադրանքով:

Նշենք, որ անցյալ տարի Ուիլյամսը Կանադայի Ռազմաօդային ուժերի խոշորագույն կայաններից մեկի հրամանատարն էր: Հայտնի է նաև, որ հենց նա է եղել այն ինքնաթիռի օդաչուն, որով 2005-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ժամանել էր Կանադա:

Tekali Taxi