Գլխավոր / Армения / Ուկրաինայում քաղաքական ահաբեկչություն է իրագործվում է. Տիմոշենկո

Ուկրաինայում քաղաքական ահաբեկչություն է իրագործվում է. Տիմոշենկո

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Յուլիա Տիմոշենկոն պատրաստակամություն է հայտնել հանդիպել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին նա հայտարարել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Ընտրություններից առաջ Ուկրաինայում տիրող իրավիճակը նա «քաղաքական ահաբեկչություն» է անվանել:

Տիմոշենկոն հիշեցրել է, որ ընդդիմադիր 9-ը կուսակցությունների համատեղ հայտարարությունում նշված էր, որ թափանցիկ ընտրարշավի հավանականությունը բացակայում է, իսկ իրենք մեծ հույսեր էին կապում Եվրոպական խորհրդարանի բանաձևի հետ, գրում է Униан գործակալությունը:

«Մեզ համար կարևոր էր, որպեսզի վերլուծեին այս իրավիճակը: Եվրախորհրդարանն ընդամենը հայտարարել է, որ եթե այսպիսի օրենքները պահպանվեն, ապա Եվրամիությունն այդ ընտրությունները չի ընդունի որպես ազնիվ և առանց խախտումների կայացած ընտրություններ»,- նշել է ընդդիմադիր գործիչը:

Մեկնաբանելով այն փաստը, որ Տիմոշենկոյի թիմի անդամներն ընդդիմությունից անցնում են խորհրդարան` նախկին վարչապետն ասել է.

«Ուկրաինայում բոլորը չէ, որ կարող են դիմադրել հարվածներին և պայքարել վախի դեմ»:
Տիմոշենկոն պնդում է, որ Ուկրաինայում ոստիկանական պետություն է ձևավորվել, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը զբաղվում է «քաղաքական ահաբեկչությամբ»:

«Հրավիրում են կանանց, ամուսիններին, երեխաներին: Քրեական գործեր են հարուցում, վերջնականորեն կործանում են մարդկանց կյանքերը: Միայն մի պահանջ` դառնալ տարածաշրջանի Կուսակցության անդամ»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդը:

Tekali Taxi