Գլխավոր / Հայաստան / Աշոտ Եղիազարյանի անձեռմխելիությունը դատախազի ձեռքերում է

Աշոտ Եղիազարյանի անձեռմխելիությունը դատախազի ձեռքերում է

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի կուսակիցները վստահեցնում են, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է, և որ պատգամավորների դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև անձեռնմխելիությունից զրկելու հարցերով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը:

Ինչպես պարզաբանել է սահմանադրական օրենսդրությանն առընթեր Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Իլյուխինը, ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի կազմավորումից հետո այդ գերատեսչությունը պալատ է ուղարկում քրեական գործ հարուցելու մասին հարցում, իսկ անձեռնմխելիության հարցը լուծվում է 10 օրվա ընթացքում, եթե ապացուցվում է հանցագործության փաստը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Պետդուման ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելուն:

Քրեական գործ հարցուցելուց հետո երեք օրերի ընթացքում ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն պետք է ծանուցի Գլխավոր դատախազությանը, որն էլ պետք է որոշի, թե արդյոք անհրաժեշտ է ևս մեկ հարցում ուղարկել Պետդումա` Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ:

Ինչպես նշել է մանդատների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Գուրովը, եթե պատգամավորին զրկեն անձեռնմխելիությունից, այդ ժամանակ միայն նրան կարող են ձերբակալել և հետախուզում հայտարարեն: Իսկ եթե գործը դատարան հասնի, ապա Գլխավոր դատախազությունը ստիպված կլինի ևս մեկ անգամ հարցում ուղարկել Պետդումա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դատախազության քննչական վարչության  ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը դիմել էր կառավարության Ստորին պալատ` Աշոտ Եղիազարյանի դեմ ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու համար:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` պատգամավոր Աշոտ Եղիազարյանը 200 միլիոն ռուբլու չափով պարտք է կուտակել:

2009 թվականի ամռանը ՌԴ Ներքին գործերի հետաքննչական հանձնաժողովը քրեական գործ էր  հարուցել «անօրինական ճանապարհով 87,5 միլիոն դոլար յուրացնելու» մեղադրանքով, որոնք հատկացվել էին  «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների համար: Փողերը գողացել էին անհայտ անձինք:

Քննիչները չեն բացառում, որ հանցագործությանը կարող են մասնակից լինել «Դեկմոս» և «Դեկորում» ընկերությունները, որոնք պատկանում են Աշոտ Եղիազարյանին: Այս փաստը բացահայտվել է նրանից հետո, երբ Եղիազարյանը քաղաքային իշխանությունների դեմ հայց էր ներկայացրել, որում ինքը հանդես էր գալիս որպես կիպրոսյան «Konk Select Partners» ընկերության բաժնետեր: Հենց այս ընկերությանն է պատկանում «Դեկմոս» ընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը:

Tekali Taxi