Գլխավոր / Армения / Խալաֆյանի գործով մեղադրյալի համար 8 տարվա ազատազրկում պահանջեցին

Խալաֆյանի գործով մեղադրյալի համար 8 տարվա ազատազրկում պահանջեցին

Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել:

Հարությունյանը, ով չի ընդունում իր մեղքը, մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության, հաղորդում է «Ազատությունը»:

Մեղադրող կողմը նաև պահանջեց նույն բաժնի քրեական հետախուզության օպերլիազորներ Մորես Հայրապետյանին, Գագիկ Ղազարյանին և Գարիկ Դավթյանին դատապարտել պայմանական ազատազրկման` 2-ից 1.5 տարի ժամկետով, և նշանակել մինչև 2 տարի փորձաշրջան: Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար:

Tekali Taxi