Գլխավոր / Армения / 22 երկրների թարգմանիչներ հավաքվել են Հայաստանում

22 երկրների թարգմանիչներ հավաքվել են Հայաստանում

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երևանյան համաժողովին մասնակցում են շուրջ 130 պատվիրակներ 22 երկրներից:

Համաժողովի շրջանակներում այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի գրքի միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ,հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրի ներքո անցկացվում է գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, ներկայացվում են գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը համատեղ ներկայացնում են հեղինակներն ու թարգմանիչները:

Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի և ԱՊՀ մասնակից
պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի:

Tekali Taxi