Գլխավոր / Հայաստան / Սահակաշվիլին Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործիչն է. հարցում

Սահակաշվիլին Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործիչն է. հարցում

Վրացական ԶԼՄ-երի իրականացրած հարցումների տվյալներով` Վրաստանի քաղաքացիներն այն կարծիքին են, որ երկրի ամենահարուստ քաղաքական գործիչը Միխայիլ Սահակաշվիլին է:  Ընթերցողներին առաջարկել են կազմել վարկանիշային աղյուսակ` նշելով, թե ով է ամենահարուստ քաղաքական գործիչը, ընդ որում` բարձրագույն միավորը 9 բալ է, իսկ նվազագույնը 1 բալ:

Հարցմնան արդյուքների տվյալներով` առաջին տեղը 8,2 միավորով զբաղեցրել է Միխայիլ Սահակաշվիլին: Լավագույն եռյակում են Վրաստանի արտգործնախարար Վանո Մերաբիշվիլին` 6,81 բալով և խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմության ներկայացուցիչ Նինո Բուրջանաձեն` 5,87 բալով:

Վարկանիշային աղյուսակում են Թբիլիսիի քաղաքագետ Գիգի Ուգուլավան (5,67 միավոր), Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին (4,53 միավոր), նախկին վարչապետ և «Հանուն միացյալ Վրաստանի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Նոգաիդելին (4,52 միավոր), խորհրդարանի պատգամավոր և գործարար Ռուսուդան Քերվալիշվիլին (4,29):

Tekali Taxi