Գլխավոր / Армения / «168 ժամ». Մինասյանը` ՍԴ անդա՞մ

«168 ժամ». Մինասյանը` ՍԴ անդա՞մ

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների երկու թափուր տեղերից մեկի համար իշխանական վերնախավում քննարկվում է «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, գրում է պարբերականը:

ՍԴ անդամ նշանակում է ՀՀ նախագահը, և այս պարագայում թեկնածուն պետք է ընդունելի լինի Սերժ Սարգսյանի համար: Այս թեկնածությունը բավական հետաքրքիր է այն առումով, որ Ս. Սարգսյանը ՀՅԴ-ին, հետևաբար` Ա. Մինասյանին, յուրային չի համարում: Մինչդեռ Ա.Մինասյանն ԱԺ այն եզակի պատգամավորներից է, ով ունի համապատասխան գրագիտություն, շատ հաճախ հեղինակում է օրենսդրական նախաձեռնություններ և հանդես է գալիս օբյեկտիվ քննադատություններով: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ա. Մինասյանի թեկնածությանն առանձնապես կողմ չէ նաև հարազատ ՀՅԴ-ն, որովհետև կորցնում է բավական պատրաստված անդամի:

Tekali Taxi