Գլխավոր / Армения / Մայքլ Ջեքսոնը գլխավորել է Forbes-ի ցուցակը

Մայքլ Ջեքսոնը գլխավորել է Forbes-ի ցուցակը

Forbes ամսագրի տվյալներով փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը գլխավորում է ամենահարուստ մահացած մարդկանց վարկանիշային աղյուսակը:

Ընթացիկ ֆինանսական տարում Ջեքսոնը 275 միլիոն դոլար է աշխատել է, ինչն ավելին է, քան այս տարի աշխատել են գործող երգիչներ Լեդի Գագան, Մադոննան և Ջեյ Զին միասին:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնակում ռոքի արքա Էլվիս Փրեսլին է, ով 60 միլիոն դոլար է աշխատել, իսկ երրորդ տեղում` «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Ջոն Թոլքիենն է` 50 միլիոն դոլար եկամուտով:

Աղյուսակում են հայտնվել նաև Ջոն Լենոնը (5-րդ տեղ և 17 միլիոն դոլար) և Ալբերտ Էյնշտեյնը (8-րդ տեղ և 10 միլիոն դոլար):

Tekali Taxi