Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում միլիարդատերերը դեմ են դուրս եկել Օբամային

ԱՄՆ-ում միլիարդատերերը դեմ են դուրս եկել Օբամային

Միացյալ Նահանգների ամենահարուստ ընտրողներն ակտիվորեն ներգրավվել են միջանկյալ ընտրություններին: Սենատում նրանք մտադիր են հասնել Հանրապետական կուսակցության ռևանշին:

Վերլուծաբանները գալիք ընտրությունները դիտարկում են որպես ԱՄՆ նախագահին ուղղված վստահության հանրաքվե: Դեմոկրատների և հանրապետականների միջև հակամարտությունը առկա է բոլոր մակարդակներում, գրում է РИА-Новости-ն:

Forbes ամսագրի տվյալներով ամերիակացի 400 ամենահարուստ մարդկանց գրեթե կեսը հովանավորում է միջանկյալ և նահանգապետի ընտրությունները, ընդ որում`6 խոշորագույն հովանավորներից 5-ը` սատարում է հանրապետականներին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմնակիցներին շարքում է տնտեսագետ, միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով ակտիվորեն սատարում է նախագահի վարած քաղաքականությանը և ավելի արմատական քայլեր է ակնկալում: Սորոսի հետ նույն գծի վրա են ԱՄՆ-ը ամենահարուստ մարդկանցից մեկը` ներդրող Ուորեն Բաֆեթն ու Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

Նշենք, որ միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին:

Tekali Taxi