Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Սերժի ինադու

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժի ինադու

Այսօր Աստրախանում կայանալիք Մեդվեդև-Ալիև-Սերժ Սարգսյան եռակողմ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ապտակ է ստացել, գրում է օրաթերթը:

Բանն այն է, որ այսօր Աստրախանում` Իլհամ Ալիևի այցի շրջանակներում բացվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի` 7 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանը: Ընդ որում, հուշարձանը բացվելու է Աստրախանի ամենաէլիտար թաղամասերից մեկում` Կիրովյան շրջանում, ծովափին: Հուշարձանի նախագծման, տեղադրման ու հետագա խնամքի ողջ ֆինանսավորումը ադրբեջանցիներն իրենց վրա են վերցրել:

Ակնհայտ է, որ Հեյդար Ալիևի հուշարձանի բացումը նրա զավակը հարմարացրել է, որպեսզի համընկնի Սերժ Սարգսյանի այցի հետ: Մեր աղբյուրները լռում են այն մասին, թե ում պատասխան հուշարձանն է պատրաստվում Աստրախանում տեղադրել Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi