Գլխավոր / Армения / «ՉԻ». Հովիկ Աբրահամյանը սխալ կարդաց իր առջև դրված տեքստը

«ՉԻ». Հովիկ Աբրահամյանը սխալ կարդաց իր առջև դրված տեքստը

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո խորհրդարանի բակում տեղադրված հուշաքարի մոտ երեկ, ավանդույթի համաձայն, հավաքվել էին ԱԺ պատգամավորները` հարգելու ԱԺ դահլիճում զոհվածների հիշատակը:

Նրանք ԱԺ խոսնակի և փոխխոսնակների գլխավորությամբ ծաղիկներ դրեցին հուշաքարին: Արարողությանը մասնակցում էին նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը և նրա հարսը:

Այդ արարողությունից հետո Արմեն Սարգսյանը Գալուստ Սահակյանի հետ միասին բարձրացավ խորհրդարան` ՀՀԿ խմբակցության սենյակ, իսկ Գրետա Սարգսյանն իր հարսի ու թոռան հետ միայնակ` առանց ուղեկցողների դուրս եկավ ԱԺ տարածքից:

Այնուհետև պատգամավորները տեղավորվեցին նորաձև դահլիճում: Նիստը սկսելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բառացի հայտարարեց. «Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերյան քստմնելի ոճրագործության 11-րդ տարեդարձը»:

Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանը կարդում էր իր առջև դրված տեքստը, այնուամենայնիվ, նա «տարելից» բառը սխալ կարդաց` արտասանելով «տարեդարձը», որն օգտագործում են ուրախ առիթների ժամանակ: Ինչևէ, «տարեդարձի» հիշատակումով Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, որից հետո ԱԺ աշխատանքները շարունակվեցին իրենց ամենօրյա միապաղաղ հունով` առանձ փորձանքների. Չնայած որ օրը չորեքշաբթի էր` հոկտեմբերի 27-ը: 

Tekali Taxi