Գլխավոր / Հայաստան / ԽՍՀՄ խորհրդանիշներից հետո կանցնեն մզկիթներին. վրացական ընդդիմություն

ԽՍՀՄ խորհրդանիշներից հետո կանցնեն մզկիթներին. վրացական ընդդիմություն

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ Խորհրդային Միության խորհրդանիշները երկրի պատմության մասն են կազմում, և դրանք արգելելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը մտադրություն էր հայտնել քննարկել շենքերի պատերին առկա Խորհրդային Միության խորհրդանիշների վերացման հարցը:
Ըստ ընդդիմության ներկայացուցիչների` արգելքը կարող է հանգեցնել նրան, որ ստիպված կլինեն քանդել նաև խորհրդարանի շենքը:

«Օրենսդրական մարմնի շենքի վրա այնքան շատ խորհրդային տարիների խորհրդանիշներ կան, որ դրանցից ազատվելու համար ստիպված կլինեն քանդել շենքը: Ելնելով այդ տրամաբանությունից` ապագա սերունդները կանվանափոխեն «Վարդերի հեղափոխության» հրապարակի անվանումը»,- ասել է քրիստոնեա-դեմոկրատ Լևան Վեպխվաձեն:

«Բոլշևիկյան Ռուսաստանից առաջ Վրաստանի վրա հարձակվել են օսմանները, և ի՞նչ: Սկսենք քանդել մզկիթնե՞րը: Մուրճն ու մանգաղը ոչնչով մեզ չեն վնասել, դա արել են անհատները»,- հայտնել է Վեպխվաձեն:

Tekali Taxi