Գլխավոր / Армения / Մեդվեդև. Ալիև-Սարգսյան հանդիպումներն անցնում են կոշտ բանավեճի մթնոլորտում

Մեդվեդև. Ալիև-Սարգսյան հանդիպումներն անցնում են կոշտ բանավեճի մթնոլորտում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները շատ օգտակար են, նախ` որովհետև, ամեն դեպքում, բանակցությունները միշտ ավելի լավ են, քան հակամարտության ակտիվ փուլը: Երկրորդը` դրանք ոչ միայն բանակցություններ են, այլև քայլ առաջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` ամփոփելով նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:

«Գիտեք, ես արդեն յոթերորդ անգամ եմ անցկացնում նման միջոցառումներ, և, ընդհանուր առմամբ, չնայած դրանք դյուրին հանդիպումներ չեն, դրանք միշտ անցնում են կոշտ բանավեճերի պայմաններում, երբեմն` էմոցիաներով, այս ամենը հեշտ չէ նաև միջնորդող կողմի` Մինսկի խմբի, ինչպես նաև Ռուսաստանի` որպես Մինսկի խմբի շրջանակներում համանախագահող երկրի համար»,- նշել է նա:

«Մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հույս է տալիս, որ եթե կողմերը լավ աշխատեն առաջիկա ամսվա ընթացքում, իսկ մենք նման առաջադրանք կտանք մեր ԱԳ նախարարներին, ապա Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին մենք կարող ենք ձեռք բերել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակը»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:

Tekali Taxi