Գլխավոր / Армения / Բերլուսկոնին 5000 հազար եվրո է վճարել 17-ամյա մարոկուհու այցի համար

Բերլուսկոնին 5000 հազար եվրո է վճարել 17-ամյա մարոկուհու այցի համար

Այն, որ Բերլուսկոնին կապ է ունեցել 17-ամյա մարոկուհու հետ, ապացուցում են երեք անվիճելի փաստեր, գրում է Corriere della Sera պարբերականը:

Նախ և առաջ, մարոկուհին իսկապես այցելել է Սիլվիո Բերլուսկոնիի Արկորայի բնակավայրը: «Ես ծանոթ չեմ այդ աղջկա հետ, բայց մի քանի անգամ տեսել եմ նրան վարչապետի տանը ընթրիքի ժամանակ»,- հայտարարել է Tg4 լրատվական հաղորդման տնօրեն Էմիլիո Ֆեդեն:

Երկրորդ անժխտելի ապացույցն այն է, որ անչափահաս աղջիկը կանխիկ գումար է ստացել, թեև նա պնդում է, որ հանդիպել է վարչապետին տոների ժամանակ և նրա հետ որևէ սեռական հարաբերություն չի ունեցել: Խոսքը մեծ գումարների մասին չէ` ընդամենը մի քանի հազարի: Դա հաստատել է նաև Պատրիսիա Դ’Ադարիոն, ով Բերլուսկոնիի հետ մեկ գիշեր է անցկացրել Գրացիոլի պալատում: Փաստորեն, Բերլուսկոնին մի գիշերվա համար 5000 եվրո է վճարել:

Երրորդ փաստն այն է, որ մայիսի 27-ից հետո, երբ հատուկ ծառայությունների խնամքի տակ գտնվող անչափահասը հայտնվել է ոստիկանական բաժանմունքում` 3 հազար եվրոյի գողության մեղադրանքով, Բերլուսկոնին հայտարարել է. «Ես սիրտ ունեմ, ամեն ինչ անում եմ օգնելու այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

Tekali Taxi