Գլխավոր / Армения / Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին. դեսպան

Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին. դեսպան

Հոկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար համագործակցության ոլորտներում, և հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Դեսպան Ռենոն ընդգծեց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին և Հայաստանին և հատուկ կարևորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Tekali Taxi