Գլխավոր / Армения / Քաղբանտարկյալներին բաց չէին թողնի, եթե չլիներ ժողովրդի պայքարը. Զուրաբյան

Քաղբանտարկյալներին բաց չէին թողնի, եթե չլիներ ժողովրդի պայքարը. Զուրաբյան

Այսօր Սարյանի արձանի մոտ ՀՀՇ վարչության անդամ, քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը հանդիպել է իր համախոհներին, ովքեր ելույթներով ողջունեցին քաղբանտարկյալի ազատ արձակումը:

«Բանտերում բավական վականտ տեղեր են բացվում, իշխանությունները թող ցուցակագրվեն, կոնկուրս է լինելու, բոլոր էն տղերքի տեղերը, որոնք կեղծ ցուցմունքով կեղծ դատավորի սարքած, թխած գործերով մարդիկ են նստել, այդ բոլոր սարքողների համար տեղերը պատրաստ են, այդ մարդի կգրավեն իրենց արժանի տեղը»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ այդ վականտ տեղերի մասին Աշոտ Մանուկյանն է սիրում է խոսել:

ՀԱԿ համակարգող Լևոն  Զուրաբյանն էլ իր ելույթում նշել է, որ իշխանությունները մեկ տարբերակ ունեն այդ վականտ տեղերում չհայտնվելու, նրանք պետք է օր առաջ սկսեն համագործակցել Համաժողովրդական շարժման հետ` իրենց մեղքերը քավելու նպատակով:
Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունները բանտ են նստեցրել այն մարդկանց, ումից վախեցել են:

«Ամենազուլալ, ամենաազնիվ, ամենանվիրված մարդկանց ընտրել են և տարել են գցել են բանտերը, այն ողորմելի հաշվարկով, որ դրանով մեր շարժումը կավարտվի: Ավարտվե՞ց»,- հարցրել է Զուրաբյանը, ում ի պատասխան հավաքվածները բղավել են` ոչ:

ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ ոչ մեկին բաց չէին թողնի, եթե չլիներ ժողովրդի համառ պայքարը:

Ընդդիմության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, իր հերթին, նշել է, որ այսօր բոլորը հպարտ են նրա համար, որ Աշոտ Մանուկյանն իրենց կողքին է:

«Մենք արձանագրում ենք Շարժման մի նոր փուլ, ու այդ փուլը նշանավորվելու է նրանով, որ  սկսելու են  բանտում մնացած քաղբանտարկյալների ազատագրել՝ այսօրվանից: Եվ դա արել եք դուք: Կարևորագույն գործոնը Հայաստանի ներսում է, Հայաստանի ժողովուրդն է, Շարժումն է և ձեզանից յուրաքանչյուրը»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

ՀԱԿ մեկ այլ ներկայացուցիչ նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն էլ վստահեցրել է, որ «քայլ առ քայլ ազատելու են ոչ միայն իրենց քաղբանտարկյալ ընկերներին, այլ նաև այս երկրում հաստատելու են ժողովրդավարություն, արդարություն և ազատություն»:

Tekali Taxi