Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Գեներալի պոմպերի գործն ուզում են փակել

«Ժամանակ». Գեներալի պոմպերի գործն ուզում են փակել

Օրաթերթին հասած տեղեկություններով, Իջևան-Ղազախ սահմանագծի վրա գտնվող Ջողազի արհեստական ջրամբարից անհետացած պոմպերի և խողովակների գործը ուզում են փակել` այն ձևակերպելով որպես մետաղի ջարդոն, և գործը փակված համարել:

Հիշեցնենք, որ մոտ 2,5 միլիոնանոց պոմպերի անհետացման հետքը տանում էր դեպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը:
Ջրամբարը հայերը կառուցել էին խորհրդային տարիներին, այնուհետև փոխանակել ադրբեջանցիների հետ` դրա դիմաց հողեր վերցնելով: Թե ինչպես էր սահմանի վրա` կրակային գծի տակ գտնվող պետական գույքն անհետացել, այդպես էլ անհայտ մնաց. կարելի է ենթադրել, որ Բաղմանյանը համաձայնության է եկել ադրբեջանական` այդ հատվածը վերահսկող գեներալիտետի հետ և հանելուց հետո կիսվել: Վատ չէր լինի, որ Ադրբեջանն իր «բաղմանյանի» գործունեությունը ստուգեր…

Tekali Taxi