Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Տաթևի ճոպանուղին մեկ շաբաթ է չի աշխատում

«Հրապարակ». Տաթևի ճոպանուղին մեկ շաբաթ է չի աշխատում

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին կանգնած է, տեղեկացնում է օրաթերթը:

Այն հոկտեմբերի 23-ին գործարկել են, սակայն հենց առաջին ուղևորները` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մոտ 45 րոպե մնացել են անդունդի վրա կախված: Հալիձոր-Տաթև ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ճոպանուղին չի գործելու մոտական 4 օրերին: «Սա պայմանավորված է ձմեռային եղանակային պայմաններին անցնելու համար նախատեսված տեխնիկական աշխատանքներով»,- ասել է նա:

Tekali Taxi