Գլխավոր / Հայաստան / Գյուլը «Տարվա քաղաքական գործիչ» է դարձել Հայաստանի հետ կապերը զարգացնելու համար

Գյուլը «Տարվա քաղաքական գործիչ» է դարձել Հայաստանի հետ կապերը զարգացնելու համար

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայում կստանա «Չեթհեմ Հաուզ» հեղինակավոր կազմակերպության «Տարվա քաղաքական գործիչ» մրցանակը: Մրցանակի հետ հանձնվող պատվոգիրը ստորագրված է լինելու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից: Թուրքական Vatan թերթը գրում է, որ մրցանակը կարող է հանձնել ինքը` թագուհին:

Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, Գյուլը այդ մրցանակին է արժանանալու 2009 թվականին իրականացված իր գործունեության համար, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացում: 

Նշենք, որ նախորդ տարի այս մրցանակին էր արժանացել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան:

Tekali Taxi