Գլխավոր / Армения / Ինչո՞ւ Վրաստանի հայերը չեն աշխատում Հայաստանի սահմանին

Ինչո՞ւ Վրաստանի հայերը չեն աշխատում Հայաստանի սահմանին

Եթե Ջավախքում` Ախալքալաքի, Նինոցմինդայի վարչական ղեկավարության կազմի 95%-ը բաղկացած է հայերից, ապա Ախալցխայում, որտեղ բնակվող հայերը թիվը 50% է, վրացիներինը` նույնպես 50%, այս ձևաչափը խախտված է. վարչական ղեկավարության շրջանում վրացիներն ավելի շատ են, իսկ հայերը` քիչ: Այս մասին Epress.am-ին տված հարցազրույցում ասել է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասի ինստիտուտի (CIPDD) կոնֆլիկտաբան Մարինա Էլբակիձեն:

Նա նաև նշել է, որ օրենքի համաձայն` բոլոր փաստաթղթերն ու արձանագրությունները պետք է վրացերենով կազմվեն, սակայն ոչ ոք այդպես չի անում:

«Նիստերի կամ հանդիպումների արձանագրությունները հայերենով են գրում, այնուհետ վրացերեն են թարգմանում և կենտրոն են ուղարկում: Իսկ գործնական հանդիպումների լեզուն հայերենն ու ռուսերենն է»,- նշել է Էլբակիձեն:

Նրա խոսքով` տեղի բնակչությունը շարունակում է բողոքել, որ մաքսատան և սահմանապահ ծառայության աշխատանքային համակարգում հայերի թիվը քիչ է:
«Այնտեղ հիմնականում վրացիներ են ծառայում, անգամ վրացիներ այլ շրջաններից,
քանի որ կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում տեղի բնակչությանն աշխատանքի չեն վերցնում: Ջավախքի հայերի թիվը քիչ է նաև ուժային կառույցներում, այդ թվում` ոստիկանությունում, թեև Ախալքալաքի և Նինոցմինդայի ոստիկանության ղեկավարները հայեր են»,- ասել է Էլբակիձեն:

Խոսելով գործազրկության մասին` Էլբակիձեն նշել է, որ դրա մակարդակը բարձր է Վրաստանի ողջ տարածքում: «Այս առումով Ջավախքը քիչ է տարբերվում այլ շրջաններից: Տնտեսական առումով այս շրջանը աղքատության ցուցանիշով չի առանձնանում: Այն նույնքան աղքատ է, որքան շատ այլ շրջաններ, օրինակ` Գուրիան»,- ամփոփել է Էլբակիձեն:

Tekali Taxi