Գլխավոր / Армения / Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ բողոքի ակցիան չկայացավ

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ բողոքի ակցիան չկայացավ

Այսօր Facebook սոցիալական ցանցում «Ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի» խումբը հայտարարել էր ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված վայրում` Մեդիակենտրոնում, հավաքվելու մասին, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ադրբեջանական ֆիլմերի ցուցադության դեմ:

Ըստ տեղեկատվության` բողոքողները պետք է հավաքվեին նշված վայրում ժամը 15:30-ին, սակայն այդ ժամին Մեդիակենտրոնի մոտ էր եկել ընդամենը երեք երիտասարդ:

Մեդիակենտրոնի ուսումնական հաստատության աշակերտների հետ զրույցում  նրանք չեն նշել, որ եկել են բողոքելու նպատակով, այլ պարզապես ասել են, որ եկել են պարզելու, թե արդյոք ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կայանալու է:

Նշենք, որ այսօր Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը հայտարարություն-պարզաբանում էր տեղադրել Facebook-ում, որտեղ նշում է, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ Facebook-ում տեղադրված հայտարարության էջի ստեղծումն իր նախաձեռնությունը չէ և նշված` նոյեմբեր 2-4 ժամկետը չի համապատասխանում իրականությանը:

Պարզաբանման մեջ ասվում է, որ փառատոնի կոնկրետ օրվա վերաբերյալ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի մամուլում:

Tekali Taxi