Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ոստիկանությունը լռում է 5 տարեկան երեխաների մահվան մասին

«Չորրորդ ինքնիշխանություն». Ոստիկանությունը լռում է 5 տարեկան երեխաների մահվան մասին

Ուրբաթ երեկոյան երկու 5 տարեկան երեխաների մահվան մասին տեղեկությունն այդպես էլ ոստիկանության պաշտոնական կայքէջում չի տեղադրվում, գրում է օրաթերթը:

Թե ինչու են ոստիկանները թաքցնում մանուկների մահացության դեպքը, անհայտ է. կամ նրանք «ալարում են» աշխատել, կամ էլ որևէ տեղեկություն չունեն մանուկների մասին, դրա համար էլ չեն տեղադրում: Ինչևէ, «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մահացած երկու երեխաները բնակվել են տարբեր բնակարաններում: Ըստ նախնական տեղեկության, նրանք երկուսն էլ կերել են իրենց մայրիկների հավաքած սնկերը: Նշվում է, որ կանայք սունկ են հավաքել Գառնիին ու Գեղարդին հարող տարածքներից: Նրանք տարել են, եփել են սունկը, կերել են մի քանի հոգով, սակայն միայն 5 տարեկան երեխաներն են մահացել:

Tekali Taxi