Գլխավոր / Армения / ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, եթե…

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, եթե…

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ եթե ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանա, ապա 2013-ի նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով:

«Խոսքը 50+1-ի մասին է. եթե մեր կուսակցությունը ստանա ժողովրդի մեծամասնության վստահությունը, նախագահական ընտրություններում կառաջադրի սեփական թեկնածուին, կամ էլ ԲՀԿ-ն կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մնացածները»,- ասել է Ծառուկյանի խոսնակը:

Հարցին` սեփական թեկնածուն Ծառուկյանն է լինելու, Գալստյանը պատասխանել է. «Ես ենթադրում եմ, որ կարող է լինել նաև պարոն Ծառուկյանը»:

Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ 2013-ին ԲՀԿ-ի նախագահական թեկնածուն կարող է լինել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գալստյանը, սակայն, երեկ ասել է, թե նման հավանականություն այս պահին չի տեսնում:

Tekali Taxi