Գլխավոր / Հայաստան / Հայկական կողմը պատասխան քայլ է ակնկալում Ադրբեջանից

Հայկական կողմը պատասխան քայլ է ակնկալում Ադրբեջանից

Հայկական կողմը որևէ նախնական պայմանավորվածություն չունի Ադրբեջանի հետ հայաստանցի գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ակնկալում ենք պատասխան քայլ. դա տրամաբանական է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանցի քաղաքացու վերադարձի մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին:

Դավիթ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում կա ադրբեջանցի 3 պատանդ, որոնցից երկուսը զինվորական են, մեկը` քաղաքացի, իսկ Ադրբեջանում հայաստանցի պատանդների թիվը վեցն է:

Tekali Taxi