Գլխավոր / Армения / Հայտնի գուշակ Պաուլն արդեն հետնորդ ունի

Հայտնի գուշակ Պաուլն արդեն հետնորդ ունի

Ֆուտբոլային գուշակ ութոտնուկ Պաուլին փոխարինող են գտել: Նրա «հետնորդին» այսօր բնակեցրել են գերմանական Օբերհաուզեն քաղաքի Sea life ավկիանարիումի ակվարիումներից մեկում, հաղորդում է DPA գործակալությունը: 

Պաուլ-կրտսերը դեռևս շատ փոքր է` ընդամենը 30 սմ: Ութոտնուկն անմիջապես դուրս է եկել իր համար հատկացված կավե սրվակից և սկսել է ուսումնասիրել իր նոր բնակավայրը:  Պաուլ-կրտսերը Գերմանիա է ժամանել ‎ֆրանսիական Մոնպելյե քաղաքից:

«Երաշխավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ երիտասարդ ութոտնուկը երկու տարի անց կկարողանա նույն ճշգրտությամբ գուշակել Եվրոպայի առաջնության հանդիպումները ելքը», – ասել է Օվկիանարիումի ներկայացուցիչը:

Հիշեցնենք , որ Պաուլը-ավագը ճշգրիտ է կանխագուշակել Գերմանիայի  մասնակցությամբ բոլոր ‎Ֆութբոլային հանդիպումների արդյունքները, այդ թվում` 2010 թ. Աշխարհի Գավաթի:

Կանխագուշակելով Իսպանիայի հաղթանակը` նա այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ Իսպանիայում որոշել են նրա անունով փողոց կոչել, իսկ Օբերհաուզենի նրա պատվին հուշարձան կբացեն: 

Tekali Taxi