Գլխավոր / Армения / Հնդկաստանում 22 մարդ է զոհվել փոթորիկի հետևանքով

Հնդկաստանում 22 մարդ է զոհվել փոթորիկի հետևանքով

Հնդկաստանի Անդխրա-Փրադեշ նահանգում 22 մարդ է զոհվել հորդառատ անձրևների և արևադարձային փոթորիկի պատճառով, հաղորդում է BBC-ն:

Երկրի իշխանությունները հրահանգել են զինված ուժերին պատրաստ լինել անհրաժեշտ գործողություններ իրականացնելուն:

Բնական աղետի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակավայրերը:  Հորդառատ անձրևի հետևանքով գետերի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի պատճառով ջրի տակ են անցել մի շարք տներ: Խախտվել է նաև տրանսպորտային համակարգը:

Tekali Taxi