Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Ի՞նչ աշխատավարձ են ստանում ամենաբարձր պաշտոնյաները

«Առավոտ». Ի՞նչ աշխատավարձ են ստանում ամենաբարձր պաշտոնյաները

«ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափը 400 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո այն իջնում է 320-330 հազար դրամի, վարչապետի պաշտոնային դրույքաչափը 350 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո 270-280 հազար է դառնում, նախարարներինը 330 հազար դրամ է, պատգամավորներինը` նույնպես, փոխնախարարներինը` 180 հազար է, առաջին փոխնախարարինը` 220 հազար, էլ չասած ավելի ցածր կարգի պաշտոնների դրույքաչափերի մասին: Եվ երբ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին և, միաժամանակ, քայլեր չենք ձեռնարկում պաշտոնային դրույքաչափերի բարձրացման ուղղությամբ, ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները պարզապես խոսքեր են` առանց որևէ նյութական հիմքի»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Tekali Taxi