Գլխավոր / Հայաստան / Աստանայից հետո Բաքուն կարող է շանտաժի դիմել

Աստանայից հետո Բաքուն կարող է շանտաժի դիմել

Մոսկվան, Փարիզն ու Վաշինգթոնը դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին ղարաբաղյան հակամարտության կողմերի և միջնորդ երկրների ղեկավարների հանդիպումից խաղաղ բանակցային գործընթացի պահպանում են ակնկալում: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նրա կարծիքով` Հայաստանի համար կարևոր է հավասարակշռություն պահպանել պատերազմի և խաղաղության հարցում և որքան հնարավոր է ձգձգել բանակցային գործընթացը, ընդ որում` չթուլացնելով սեփական դիրքորոշումը:

«Բայց բոլորի համար կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում կմշակի Ադրբեջանը, որն այլևս մտադիր չէ հետաձգել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Թե ինչ ձևաչաձով կողմերը կներկայանան գագաթաժողովին, շատ հարցերում կախված է Ադրբեջանից, ինչպես նաև մեզ սատարող Թուրքիայից և գագաթաժողովն ընդունող Ղազախստանից: Կարևոր դեր է խաղալու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դիրքորոշումը»,- նշել է Մուսաբեկովը:

«Հիմնական խնդիրն այն է, որ, անկախ այն փաստից, որ պաշտոնական Երևանը համաձայն է Լեռնային Ղարաբաղում անկախության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի հետ, նա ևան ցանկանում է, որ դա 5 տարի անց տեղի ունենա: Հայաստանը պահանջում է, որ հանրաքվեում ընդգրկվի նաև Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցը»,- ասել է Մուսաբեկովը:

Քաղաքագետի խոսքով` պաշտոնական Բաքում պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների քվեարկությունը կարող է տեղի ունենալ միայն բոլոր տեղահանվածների վերադառնալուց հետո: «Եվ դա կլինի քվեարկություն, որը Ղարաբաղի կարգավիճակը կորոշի Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Աստանայի գագաթաժողովից ակնկալում են, որ մեզ կհաջողվի այս կետի լուծման բանաձևը գտնել` հաշվի առնելով կողմերի շահերը»,- ամփոփել է Մուսաբեկովը:

Tekali Taxi