Գլխավոր / Հայաստան / Թոշակառուներին Հայաստանում առաջարկում են բանկային հաշիվ բացել

Թոշակառուներին Հայաստանում առաջարկում են բանկային հաշիվ բացել

Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել նիստում հավանության արժանացած կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ։

Ըստ նախարարի` կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրականացվող վճարման նոր կարգը կկիրռավի 2011 թվականի հունվարից` երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ։ Անկանխիկ կենսաթոշակը կենսաթոշակառուին կվճարվի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցած գումարը տնօրինել առանց ժամկետային սահմանափակման` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակը։

Համաձայն կարգի` կենսաթոշակառուն պետք է բանկային հաշիվ բացի։ Այդ ծառայություն կմատցվի անվճար։

Կենսաթոշակների կանխիկ վճարման ընտրության դեպքում քաղաքացին կենսաթոշակ կստանա ներկայում գործող կարգի համաձայն, այն է` առձեռն։

Արթուր Գրիգորյանի խոսքով` բոլոր այն բանկերի ցուցակը, որոնք նախարարության հետ պայմանագրեր կկնքեն, կտեղադրվի նախարության պաշտոնական կայքէջում և լրատվամիջոցներով կտեղեկացվի բնակչությանը։

Tekali Taxi