Գլխավոր / Հայաստան / Հանրահայտ մոդելն ու ռուս միլիարդատերը ամուսնանալու են արևի աստծու տաճարում

Հանրահայտ մոդելն ու ռուս միլիարդատերը ամուսնանալու են արևի աստծու տաճարում

2010 թվականի դեկտեմբերին բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելն ամուսնանալու է ռուսաստանցի միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հետ: Արարողությունը տեղի է ունենալու եգիպտական Լուքսոր քաղաքում, որը Կահիրեի հարավային մասում է` Նեղոս գետի ափին:

40-ամյա Քեմփեբլն ու 47-ամյա Դորոնինն ամուսնանալու են արևի աստված Ամոնին նվիրված տաճարում, որը կառուցվել է մ.թ.ա. XIV դարում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հարսանյաց արարողությանը մի քանի հարյուր մարդ է հրավիրված, այդ թվում` Հոլիվուդի հայտնի ներկայացուցիչներ, դիզայներներ և մոդելներ: Նորապսակները մեղրամիսն անցկացնելու են Լուքսորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում` Old Winter Palace-ում: Այս հյուրանոցի մասին իր ստեղծագործություններից մեկում գրել է նաև Ագաթա Քրիստին, իսկ 2007 թվականին այնտեղ հանգստացել են Ֆրանսիային նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը`Կարլա Բրունին:

Գործարար Վլադիսլավ Դորոնին ու մոդել Նաոմի Քեմփեբլը ծանոթացել են 2008 թվականին: Դեռևս այն ժամանակ մամուլում լուրեր էին տարածվել, որ գործարարն արդեն ամուսնական հագուստ և մատանիներ է պատվիրել: ԶԼՄ-երը պնդում էին նաև, որ Նաոմին մտադիր էր երեխա պարգևել Դորոնինին և ամուսնանալու համար պատրաստ էր անգամ կրոնը փոխել և ուղղափառ դառնալ:

Tekali Taxi