Գլխավոր / Հայաստան / Պետդումայի պատգամավորը բաժանվել է կնոջից Սոբչակի պատճառով

Պետդումայի պատգամավորը բաժանվել է կնոջից Սոբչակի պատճառով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կապկովը, ով Քսենիա Սոբչակի հետ սիրային կապի պատճառով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, բաժանվել է կնոջից:

Ռոման Աբրամովիչի 34-ամյա օգնականն ու ընկերը խոստովանել է LifeNews-ին, որ խաղաղ համաձայնության է եկել իրեն երկու երեխա պարգևած կնոջ հետ:

Նրա խոսքով, այժմ ինքը Քսենիա Սոբչակի «կավալերն է»:

Կապկովն անձամբ հերքել է այն բանբասանքները, թե Սոբչակը հանդիպում է ամուսնացած տղամարդկանց հետ:

«Ես պաշտոնապես ամուսնալուծվել եմ, խաղաղ ճանապարհով, իսկ Սոբչակի հետ հարաբերությունների մասին պատմել չեմ ցանկանում, սակայն այստեղ թաքցնելու ոչինչ չկա:

Tekali Taxi