Գլխավոր / Армения / Վրաստանում առաջարկել են լեռը կոչել Օբամայի անունով

Վրաստանում առաջարկել են լեռը կոչել Օբամայի անունով

Վրացական խորհրդարանի պատգամավոր Կոբա Խաբազին և նրա ալպինիստ ընկերները առաջարկել են Վրաստանի «Սև անծանոթը» լեռը կոչել ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի:

Տեղի ԶԼՄ-ի փոխանցմամբ` Խաբազին արդեն իսկ տեղեկացրել է իր ցանկության մասին Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը: Նշենք, որ Թբիլիսիում ԱՄՆ նախագահներից մեկի անունով փողոց կա:

Ջորջ Բուշ կրտսերի անվան փողոցը Թբիլիսիում բացվել է 2005 թվականին սեպտեմբերին:

Tekali Taxi