Գլխավոր / Հայաստան / Պակիստանում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր

Պակիստանում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր

Պակիստանում ավիավթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինքնաթիռի բոլոր 20 ուղևորները մահացել են, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Պակիստանի Ներքին գործերի նախարարության տվյալները:

Պատահարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան` երկրի հարավային մասում գտնվող Կարաչի քաղաքի օդանավակայից ոչ շատ հեռու: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ովքեր դեռ 12 մարդու աճյուն են գտել:

Վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանում է նավթային ընկերություններից մեկին և այն կազմակերպության աշխատակցիներին Սինդ քաղաք էր տեղափոխում: Կարաչի օդանավայանից թռիչք իրակացնելուց հետո րոպեներ անց օդաչուները հայտնել են, որ  շարժիչի հետ խնդիրներ կան և վայրէջքի թուլտվություն են խնդրել:

Tekali Taxi