Գլխավոր / Армения / Հայաստանցիներին չհաջողվեց միլիոնատերեր դառնալ ուրանի գողության շնորհիվ

Հայաստանցիներին չհաջողվեց միլիոնատերեր դառնալ ուրանի գողության շնորհիվ

Հայաստանի երկու քաղաքացիներին փորձել են բարձր հարստացված ուրան վաճառել մի խումբ մարդկանց, որոնք, իրենց տեղեկություններով, ահաբեկիչներ են եղել: Վաճառքի փորձը կատարվել է մարտ ամսին, իսկ արդեն ապրիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բարձր հարստացված ուրանը փորձել են վաճառել իսլամիստական ահաբեկչական խմբավորումներից մեկին:

Սակայն դեպքի բոլոր մանրամասները հայտնի են դարձել երեկ, գրում է Daily Telegraph-ը: Վրաստանի դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ գործով անցնում են գործարար Սմբաթ Տոնոյանը և ֆիզիկոս Հրանտ Օհանյանը, ովքեր փորձել են ծխախոտի տուփի մեջ 18 գրամ բերել Թբիլիսի: Երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը: Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, Հայաստանի քաղաքացիները 18 գրամ ուրանը ցույց են տվել պոտենցիալ «կլիենտներին» և հայտնել են, որ իրականում նրանք ունեն մինչև 150 գրամ բարձր հարստացված ուրան: Ուրանի համար, ըստ վրացական Ներքին գործերի նախարարության, հայերը 1,5 միլիոն դոլար են պահանջել:

Տոնոյանն ու Օհանյանը մտածել են, որ իրենց «կլիենտները» իսլամիստ ահաբեկիչներ են, սակայն իրականում դրանք եղել են Վրաստանի ազգային անվտանգության աշխատակիցները:

Daily Telegraph-ը նշում է, որ տվյալ դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարձր հարստացված ուրանի «առևտուրն» իրականում ակտիվ է նախկին ԽՍՀՄ-ում և դրա մասին շատ քիչ բան է հայտնի:

Tekali Taxi