Գլխավոր / Армения / Սահակաշվիլին խորհուրդ է տալիս Ռուսաստանին Վրաստանից օրինակ վերցնել

Սահակաշվիլին խորհուրդ է տալիս Ռուսաստանին Վրաստանից օրինակ վերցնել

Վրաստանում Ռուսաստանի օգտին աշխատող լրտեսների բացահայտումը ցույց է տալիս, որ ռուսական հատուկ ծառայություններն այնքան էլ լավ չեն աշխատում, և Ռուսաստանի պետական ապարատը փոփոխությունների կարիք ունի, ինչը նրանք կարող են սովորել Վրաստանից: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով` Ռուսաստանը Վրաստանին պատճառել է բոլոր հնարավոր վնասները: Նախագահն այն կարծիքին է, որ  լրտեսների բացահայտումը կարող էր ավելի «վատացներ» Վրաստանի և Ռուսաստանի` առանց այն էլ վատ հարաբերությունները: Սահակաշվիլին նաև «հույս» է հայտնել, որ ռուս-վրացական հարաբերությունները կկարգավորվեն:

«Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է աչք փակենք լրտեսության դեպքի վրա կամ սադրանքի վրա: Պետք է ճիշտ արձագանքենք այդ ամենին»,- ասել է Սահակաշվիլին:

Tekali Taxi