Գլխավոր / Հայաստան / Սկանդալային ֆրանսիացի գրողը վերջապես մրցանակի է արժանացել

Սկանդալային ֆրանսիացի գրողը վերջապես մրցանակի է արժանացել

Ֆրանսիացի ամենասկանդալային գրող Միշել Ուելբեքն արժանացել է ֆրանսիական հեղինակավոր Գորկուրի գրական մրցանակին «Քարտեզ և տարածք» (La carte et le territoire) գրքի համար:

Ուելբեքի ստեղծագործությունը պատմում է նկարիչ Ժեդ Մարտենի կյանքի մասին:

Նշենք, որ 52-ամյա գրողը 1998 և 2005 թվականներին այս մրցանակի հիմնական հավակնորդն էր` «Տարրական մասնիկներ» և «Կղզու հնարավորությունը» ստեղծագործությունների համար, այնինչ ժյուրիի անդամները մրցանակը այլ գրողների են հանձնել, քանի որ Ուելբեքը սկանդալային գրողի համբավ ունի Ֆրանսիայում:

Tekali Taxi