Home / Հայաստան / «Էս ձեր Գյումրին չի». ոստիկանը խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը

«Էս ձեր Գյումրին չի». ոստիկանը խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի և դրան հաջորդած երթի ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ակնհայտ ագրեսիվ էր տրամադրված Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության ներկայացուցիչների նկատմամբ:

Մելքոնյանը պարբերաբար փորձում էր խոչընդոտել նրանց աշխատանքը` հրելով և գոռգոռալով: Ոստիկանն անընդհատ բղավում էր` «Էս ձեր Գյումրին չի»:

Մելքոնյանը նույնիսկ սկսել է հայհոյել «Գալա»-ի լրագրող Հերմինե Մկրտչյանին:

«Նա հենց սկզբից մեր հանդեպ լարված էր, անընդհատ գոռգոռում էր, ասում էր՝ «ինչ եք նկարում, ինչի եք նկարում, ինչ ա նշանակում, սա ձեր Գյումրին չի»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է վրդովված լրագրողը:

Tekali Taxi