Home / Армения / Ամուսնալուծությունից հոգնած տղամարդը սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Ամուսնալուծությունից հոգնած տղամարդը սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Սեփականության բաժանման երկարատև գործընթացից հոգնած` տղամարդը սպանել է կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել:

Ընտանեկան ողբերգությունը ծավալվել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում: 55-ամյա բնակիչը երկու անգամ կրակել է 53-ամյա կնոջ վրա, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Դեպքից անմիջապես հետո տղամարդն ինքնասպան է եղել` կրակելով կրծքին:
 
«Զույգը վաղուց ամուսնալուծվել էր, և վարկածներից մեկի համաձայն` ողբերգության պատճառը դարձել է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված կարողության բաժանման վիճելի հարցը»,- Life News-ին հայտնել է քննչական ծառայության ներկայացուցիչը:

Tekali Taxi