Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը մեկնում է Բրյուսել

Տիգրան Սարգսյանը մեկնում է Բրյուսել

Վաղը` նոյեմբերի 12-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։

Վարչապետը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։

Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ։

Tekali Taxi