Home / Հայաստան / «Հրապարակ». ՎՊ-ի ստուգումներից հետո ՀՀԿ-ականի առողջական վիճակը վատացել է

«Հրապարակ». ՎՊ-ի ստուգումներից հետո ՀՀԿ-ականի առողջական վիճակը վատացել է

Մոտ մեկ ամիս շարունակվող ստուգումների արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ըստ որոշ լուրերի, աղաղակող խախտումներ է գտել, գրում է օրաթերթը:

Երբ այս խախտումները ներկայացվել են սոցապ ծառայության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանին, նրա մոտ ճնշման մեծ տատանում է առաջացել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ստուգումների ավարտին ՎՊ-ն պետք է ակտ կազմի, և դրա կազմմանը պետք է մասնակցի նաև ծառայության ղեկավարությունը: Սակայն Խաչիկյանի առողջական վիճակը չի ներել, և այդ քննարկումը տեղի է ունեցել նրա բացակայությամբ: Ավելին, ըստ հավաստի լուրերի, նա անսպասելի մեկնել է Մոսկվա` ստուգման, սակայն մինչև մեկնելը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրներն ասում են, որ այս իրավիճակին տեղյակ է Սերժ Սարգսյանը, որը ծանոթանալով ստուգումների նախնական արդյունքներին, զայրացել է և հանձնարարել շարունակել ստուգումները և գործը հասցնել ավարտին:

Tekali Taxi