Home / Армения / @facebook.com-ը Gmail.com-ի նոր մրցակիցն է

@facebook.com-ը Gmail.com-ի նոր մրցակիցն է

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչների հաջորդ շաբաթ սպասվող մամուլի ասուլիսին կարող են հայտարարել սեփական էլեկտրոնային փոստի ծառայության բացման մասին: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, Facebook-ը պատրաստվում է ոչ միայն թարմացնել հաղորդագրություն ուղարկելու  արդեն իսկ գոյություն ունեցող ձևը, այլ նաև ստեղծել Gmail-ի և Hotmail-ի նման էլեկտրոնային փոստի ծառայություն:

Facebook-ի հերթական նորամուծության մասին կարող է հայտարարվել նոյեմբերի 15-ին: Հենց այդ օրն էլ ծառայությունը կընդգրկվի սոցիալական ցանցում: Օգտատերերը հնարավորություն կունենան իրենց էլեկտրոնային հասցեն գրանցել որպես @facebook.com.

Tekali Taxi