«Փյունիկը» շրջանցեց «Բանանցին». չեմպիոնության գինը` մեկ միավոր
Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի 2010թ. առաջնության վերջին տուրը, որի ընթացքում էլ որոշվեց առաջնության չեմպիոնը:
Մինչ վերջին տուրի հանդիպումները «Փյունիկը» 1 միավորով առաջ էր անցել «Բանանցից», և «Կիլիկիայի» նկատմամբ հաղթանակի դեպքում «փյունիկցիները» կարող էին չսպասել «Շիրակ»-«Բանանց» հանդիպման ելքին:
Հետնապահներից մեկի հետ խաղում «Փյունիկն» ընդամենը մեկ գոլի հեղինակ դարձավ. երկրորդ խաղակեսում 11-մետրանոցն իրացրեց Մարկոսը՝ նվազագույն հաղթանակ բերելով Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին:
Նշենք, որ սա «Փյունիկի» 10-րդ անըդմեջ չեմպիոնությունն էր Հայաստանի առաջնություններում, իսկ իր պատմության ընթացքում այս թիմը 13 անգամ նվաճել է Հայաստանի ուժեղագույն թիմի կոչումը:
«Կիլիկիա»-«Փյունիկ» 0:1
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Մարկոս Պիզելի, 67, 11մ
«Գանձասար»-«Իմպուլս» 1:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլը` Արթուր Քոչարյան, 58, 11մ
«Շիրակ»-«Բանանց» 1:2
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Մկրտիչ Նալբանդյան, 49 («Շիրակ»), Խաչատուր Ավետիսյան, 21, Նիկոլայ Նիկոլով, 76 («Բանանց»)
«Միկա»-«Ուլիս» 2:3
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 15, 11մ, Աղվան Մկրտչյան, 61 («Միկա»), Նարեկ Դավթյան, 18, Գագա Տիբիլաշվիլի, 22, Նգավուկա-Ցեկե Լիե Պատո, 79 («Ուլիս»)
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1. Փյունիկ 28 20 5 3 73-22 65
2. Բանանց 28 20 4 4 58-24 64
3. Ուլիս 28 17 4 7 44-23 55
4. Միկա 28 14 4 10 47-31 46
5. Իմպուլս 28 10 7 11 29-43 37
6. Գանձասար 28 8 3 17 24-45 27
7. Կիլիկիա 28 4 3 21 19-60 15
8. Շիրակ 28 2 4 22 22-68 10
Լուսանկարը՝ armfootball.com