Home / Հայաստան / Գրողը սեքս է առաջարկել Գերմանիայի նախագահին

Գրողը սեքս է առաջարկել Գերմանիայի նախագահին

Գերմանացի սկանդալային գրող Շարլոտա Ռոշեն հայտարարել է, որ պատրաստ է մեկ գիշեր անցկացնել Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ, եթե վերջինս դեմ արտահայտվի երկրում միջուկային ռեակտորների աշխատանքի երկարաձգմանը վերաբերող որոշմանը:

«Ես պատրաստ եմ քնել նրա հետ, եթե նա չստորագրի այդ փաստաթուղթը»,- ասել է 32-ամյա Ռոշեն` Der Spiegel-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` իր ամուսինը դեմ չի լինի նման քայլին, միայն թե նույնկերպ պիտի վարվի նախագահի կինը:

Նշենք, որ մինչև 2010 թվականի ավարտը Քրիստիան Վուլֆը պետք է ստորագրի երկրի տարածքում միջուկային ռեակտորների աշխատանքը 14 տարով երկարաձգելու որոշումը: Գերմանիայի խորհրդարանի Վերին պալատը չի հաստատել այս որոշումը, գրում է gazeta.ru-ն:

Tekali Taxi