Home / Армения / Հայաստանում գերատեսչությունները հերքում են իրենց վարկածները. կարծիք

Հայաստանում գերատեսչությունները հերքում են իրենց վարկածները. կարծիք

Հայաստանի բոլոր գերատեսչությունների մեծագույն թերությունը մահացության բոլոր դեպքերի վերաբերյալ հապշտապ հայտարարություն անելն է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունը:

«Իմ կարծիքով` Հայաստանի բոլոր գերատեսչությունների մեծագույն թերությունն է, երբ ցանկացած դեպքի հետ կապված, այսպես ասած, մունդիրի պատիվը պաշտպանելով, միանգամից հայտարարություն է արվում առանց խորանալու, առանց հետաքննություն կատարելու: Խոսքը վերաբերում է և Նիկոլ Փաշինյանի դեպքին, որովհետև մինչ հապշտապ հայտարարություն անելը պետք էր ծառայողական քննություն անցկացնել, հետո նոր ներկայացնել, թե ինչպես է եղել», – ասել է Իշխանյանը:

Նրա խոսքով` նույնը վերաբերում է և բանակային թեմային. երբ բանակում որևէ զոհ է լինում, Պաշտպանության նախարարությունն անմիջապես մի վարկած է տալիս, որը հետագայում հերքվում է:

«Նույնը վերաբերում է ոստիկանական բաժանմունքներին, օրինակ Վահան Խալաֆյանի դեպքը, թե ինքնասպանություն է գործել, երբ միանգամից մի վարկած տվեցին, հետո սկսեցին կառչել դրանից, որն էլ հետո հերքվեց: Սա ամբողջ Հայաստանի գերատեսչությունների, այսպես ասած, արատավոր գործունեությունն է»,- ասել է Ավետիք Իշխանյանը:

Tekali Taxi