Home / Հայաստան / Հերթական երկրում արգելել են Facebook-ը

Հերթական երկրում արգելել են Facebook-ը

Սաուդյան Արաբիայի բնակիչները այլևս չեն կարող օգտվել Facebook սոցիալական կայքից, գրում է AP գործակալությունը` վկայակոչելով երկրի կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի ներկայացուցչի տվյալները:

Երկրի կառավարությունն արգելափակել է ցանցը, քանի որ Facebook-ը չի համապատասխանում երկրի պահպանողական ու բարոյական նորմերին:

Facebook սոցիալական ցանցի արգելափակումը, սակայն, ժամանակավոր բնույթ է կրում, իսկ թե երբ այն կվերաբացվի, դեռ հայտնի չէ:
 
Facebook Statistics-ի վիճակագրական տվյալների համաձայն` Սաուդյան Արաբիայում Facebook-ի մոտ 3 միլիոն օգտատեր կա:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում մի շարք երկրներ արգելափակել էին Facebook սոցիալական ցանցը, այդ թվում` Ուզբեկստանը, Պակիստանը, Սիրիան, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան:

Tekali Taxi