Home / Հայաստան / Լրագրողն ափսոսում է, որ հայկական բանակում «դեդովշչինա» չկա

Լրագրողն ափսոսում է, որ հայկական բանակում «դեդովշչինա» չկա

Հայկական բանակում ամեն ինչ նորմալ է, իսկ 30-40 մահացության դեպքերը բացառություններ են: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Բանակ և հասարակություն» թեմայով քննարկման ընթացքում նման կարծիք է հայտնել լրագրող, վերջերս բանակից զորացրված Գարեգին Խումարյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում բանակում, տեղի է ունենում նաև դպրոցում, բուհում: Պարզապես բանակը փակ համակարգ է, այդ իսկ պատճառով բանակային դեպքերի շուրջ աղմուկ է բարձրանում», – ասել է բանախոսը:

Խումարյանը նաև կարծիք է հայտնել, այսպես կոչված, «դեդովշչինայի» մասին, և ասել է, որ, իր կարծիքով, ցավալի է, որ չկա հայկական բանակում նման երևույթ:

«Խեղճ էրեխեն կարող ա  2 տարի էլ խեղճ մնա, քանի որ, ցավոք սրտի, հայկական բանակում չկա «դեդովշչինա»»,- ասել է լրագրողը:

ՊՆ քաղաքական պաշտպանության բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը, իր հերթին, անդրադառնալով բանակային «դեդովշչինայի» թեմային, ասել է, որ դասական իմաստով հայկական բանակում չկա նման երևույթ:

«Սակայն «դեդովշչինան» աշխարհի որոշ բանակներում օրինականացնում են, ինչպես, օրինակ, Հունաստանում»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ «դեդովշչինան» գործում է ոչ միայն բանակում, այլև բուհերում.

«Օրինակ, նույնը կարելի է ասել բուհերի մասին. յուրաքանչյուր դասամիջոցի կարելի է տեսնել ուսանողների խմբեր, որոնք հավաքվում, հարցեր են պարզում իրենցից ավելի բարձր կուրսեցիների հետ և այլն»,- նշել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Tekali Taxi